Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The Telegraph
The Telegraph-ի տեղեկություններով՝ Լոնդոնը եվրոպացի դաշնակիցների հետ բանակցում է Գրենլանդիայում ռազմական ուժերի հնարավոր տեղակայման մասին։
Քննարկումներն ակտիվացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, ըստ որոնց՝ կղզուն կարող են սպառնալ Ռուսաստանի կամ Չինաստանի քայլերը։
Նման առաքելությանը նախապատրաստվելու համար բրիտանացի պաշտոնյաները վերջին օրերին հանդիպել են իրենց գերմանացի և ֆրանսիացի գործընկերների հետ, հաղորդում է թերթը:
Ծրագրերը դեռևս մշակման վաղ փուլում են։
Եվրոպացիները հույս ունեն, որ Արկտիկայում իրենց ներկայության զգալի աճը կհամոզի Թրամփին հրաժարվել ռազմավարական կարևոր կղզին՝ Դանիայի ինքնավար տարածքը, բռնակցելու իր ծրագրերից:
The Telegraph-ի աղբյուրների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը համաձայնել է Արկտիկան պաշտպանելու համար միջոցառումների անհրաժեշտության հետ։
«Մենք կիսում ենք նախագահ Թրամփի տեսակետը, որ անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի աճող ագրեսիան Վերին Հյուսիսում և ամրապնդել եվրաատլանտյան անվտանգությունը», — ասել է աղբյուրներից մեկը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում