Ռոնալդուն մրցանակ է հանձնել Ջոկովիչին
Նովակ Ջոկովիչը մրցանակ է ստացել Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ։
«Մեծ սաղավարտի» 24 մրցաշարերի չեմպիոնը հաղթող է ճանաչվել Globe Sports Award անվանակարգում՝ որպես ականավոր մարզիկ։ Մրցանակը նրան հանձնել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
«Սա անսպասելի է։ Մրցանակ ստանալ սպորտի մեկ այլ լեգենդի՝ Կրիշտիանուի ձեռքից, ևս մեկ իրականացած երազանք է։ Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և եկել եմ այստեղ՝ տոնելու այն անհավանական տարին, որը նշում են այստեղ ներկա բոլոր ֆուտբոլային աստղերը։ Ինձ դուր եկավ Կրիշտիանուի լուրջ հայացքը, երբ նա ասաց, որ 1000 գոլ է խփելու։ Նա իսկապես հավատում է դրան»,- նշել է սերբ թենիսիստը։
Մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուն իր հերթին գովեստի խոսքեր է հղել Ջոկովիչին․ «Նովակ Ջոկովիչն օրինակ է ինձ համար։ Նա մարզական երկարակեցության օրինակ է, մենք նմանատիպ պատմություններ ունենք։ Նա արժանի է այս մրցանակին, քանի որ օրինակ է ծառայում թե՛ այս, թե՛ հաջորդ սերնդի համար»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից