Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Սիրիայի նախագահ ալ-Շարաան առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Էմանուել Մակրոնի և Ռեջեփ-Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է SANA-ն։ Զրույցների ընթացքում քննարկվել են Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները։
Մակրոնի հետ զրույցում Սիրիայի նախագահը քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները և Սիրիայի դերը միջազգային ասպարեզում: Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային երկրի վերականգնման գործընթացին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով սիրիական հասարակության բոլոր բաղադրիչների, այդ թվում՝ քրդական համայնքի պաշտպանության կարևորությունը:
Էրդողանի հետ զրույցը կենտրոնացած էր Սիրիայի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ Հալեպում անվտանգության հարցերի և վերականգնմանը խոչընդոտող անօրինական զինված դրսևորումների ճնշման վրա։ Թուրքիայի նախագահը շեշտել է համատեղ համակարգման կարևորությունն՝ ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համար։ Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում