Ֆրանսիան դեմ կքվեարկի ԵՄ-Մերկոսուր համաձայնագրին. Մակրոն
Ֆրանսիան ուրբաթ օրը կքվեարկի Եվրամիության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի՝ «Մերկոսուրի» միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման դեմ, X հարթակում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան աջակցում է միջազգային առևտրին, սակայն ԵՄ-ի և «Մերկոսուրի» միջև կնքված համաձայնագիրը հնացած է, որը շատ երկար քննարկվել է, այս համատեքստում Ֆրանսիան դեմ կքվեարկի այս համաձայնագրին», - նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այս համաձայնագրի շրջանակներում երկիրը «Մերկոսուրից» երեք կարևոր զիջում է ակնկալել՝ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման համար հատուկ անվտանգության կետի ձևակերպում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում արտադրական պայմաններին մոտեցման մեջ փոխադարձության մեթոդ (հայելային միջոցառումներ) և սանիտարական վերահսկողության ուժեղացում՝ «Մերկոսուրի» արտադրանքի եվրոպական չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար։
«Ես կշարունակեմ պայքարել Եվրոպական հանձնաժողովի կողմից մեր ֆերմերներին պաշտպանելու համար ստանձնած պարտավորությունների լիարժեք և կոնկրետ իրականացման համար», - հավելել է նա։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում