Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։
Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացի աստղը մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն այս անգամ արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանել է կարիերայի երկու տարբեր փուլերում՝ 2003-2009 և 2021-2022 թվականներին։
«Կարմիր սատանաների» կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 346 հանդիպում՝ խփելով 145 գոլ և կատարելով 73 գոլային փոխանցում։ «Յունայթեդի» հետ պորտուգալացին նվաճել է 9 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և Պրեմիեր լիգայի երեք տիտղոս։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից