Մեկ տոննա «Կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է. Hetq.am
Ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Արդեն կայացել է առաջին դատական նիստը: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Այս մասին գրում է Հետքը:
Մասնավորապես՝ մեղադրանք է առաջադրվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանին, նույն ընկերության գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանին, Սամվել Գալուստյանին և Գագիկ Բադալյանին:
Նշված անձինք մեղադրվում են խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից