Տիգրան Վիրաբյանին «հեռացրե՞լ» են Հանրային հեռուստաընկերությունից
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն 2020 թվականի դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են պաշտոնից:
Ըստ մեր աղբյուրների, Վիրաբյանը հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ խնդիրներ է ունեցել, ինչի համար որոշվել է այլևս նրա հետ նոր աշխատանքային պայմանագիր չկնքել: Տևական ժամանակ է Վիրաբյանն առանց աշխատանքի է մնացել:
Armlur.am-ը զրուցել է Տիգրան Վիրաբյանի հետ պարզելու համար, թե ինչ են ազատել աշխատանքից: «Ինձ աշխատանքից չեն ազատել, պայմանագրի ժամկետի հետ է կապված եղել, 5 տարի ժամկետով է եղել պայմանագիրը, դեկտեմբերի 15-ին լրացել է պայմանագրի ժամկետը, ինչպես պայմանավորվել էինք ժամկետից հետո, նոր պայմանագիր չենք կնքել»,-հայտարարեց մեր զրուցակիցը:Մեր դիտարկմանը, որ խնդիրներ եք ունեցել Հանրայինի տնօրինության հետ Վիրաբյանն ասաց. «Չէ, ինչ խնդիրներ կարող էի ունենալ, 5 տարի աշխատել ենք առանց խնդրի, առանց կոնֆլիկտի, շատ ջերմ հարաբերություններ ունենք բոլորս, իսկ հեռուստատեսությունն ունի ահռելի վարկանիշային աճ»,-հայտարարեց մեր զրուցակիցը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից