Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ հեռախոսազրույցի և նրա հետ մոտ ապագայում հանդիպման մասին։ Թրամփը այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական հարթակում։
«Մեծ պատիվ էր խոսել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ, որը զանգահարեց՝ բացատրելու թմրանյութերի հետ կապված իրավիճակը և մեր միջև այլ տարաձայնությունները։ Ես գնահատեցի նրա զանգը և զրույցի տոնը․ անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը մոտ ապագայում»,- գրել է նա։
Թրամփը նշել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարի հանդիպման համար։
Ավելի վաղ Թրամփը, քննադատելով Գուստավո Պետրոյին, պնդել էր, որ Կոլումբիան կոկաին է մատակարարում Միացյալ Նահանգներին, և նաև սպառնացել էր Կոլումբիայի առաջնորդին, հորդորելով, «ավելի զգույշ լինել»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում