Ի՞նչ անել, որն է ելքը
Վստահաբար կարող ենք ասել, որ 2026-ի գլխավոր իրադարձությունը լինելու է ոչ Խաղաղության պայմանագրի ստորագրումը, ոչ անգամ խորհրդարանական ընտրությւոնները։ Գլխավոր իրադարձությունը պտտվում է մեր եկեղեցու, իսկ ավելի կոնկրետ՝ կաթողիկոսի շուրջ։
Մի իրավիճակը է, որը անպայման հանգուցալուծում է պահանջում։ Մի իրավիճակ է, որը չի կարող լուծում չունենալ։ Ընդ որում, հանուն պետության, եւ առաջին հերթին հանուն Հայ Առաքելական Եկեղեցու, այդ լուծումը պետք է լինի գերճշգրիտ եւ հնարավորին չափ շուտ։
Շախմատային լեզվով ասած՝ մի դիրք է, որտեղ պետք է անենք միակ ճշգրիտ քայլերը, ընդ որում՝ արագ։
Ի՞նչ անել, որն է ելքը։
1. Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական ուժերը չպետք է փորձեն օգտագործել հանուն իրենց քաղաքական եւ կուսակցական շահերի։
Այն իրավիճակը որ ստեղծվել է հիմա, մեղմ ասած, հարիր չէ քաղաքակիրք ժողովուրդներին։ Նիկոլ Փաշինյանի աջակիցները կիրակնօրյա պատարագների են մասնակցում բացառապես նրա համար, որ այնտեղ է իրենց քաղաքական առաջնորդը։ Մյուս կողմից Գարեգին Բ-ին աջակցում են Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր ուժերը, անկախ իրենց կրոնական կողմնորոշումից։ Անհեթեթության գագաթնակետն այնտեղ է ,որ այսօր Գարեգին Բ-ին աջակցում են մարդիկ, որոնք նրա ամենասուր քննադատներն են եղել, եւ նրանք, ովքեր եկեղեցուն քննադատում, անգամ ծաղրում էին, որ հրաժարվում է եկեղեցական ծեսով ամուսնացնել սեռական փոքրամասնություններին։
2. Գարեգին Բ-ի հրաժարականը անխուսափելի է սկսած 1999թ. հոկտեմբերի 27-ից։ Արյունալի ոճրագործության օրը կաթողիկոս ընտրելը, մեղմ ասած, լավ խորհրդանիշ չէր եւ ծանր դրոշմ է։
Սա քննարկման անգամ չպետք է ենթարկել։ Ավելին, անգամ նոր ընտրությանը կարող է մասնակցել հենց Գարեգին Բ-ն, եթե իհարկե հերքվեն այն պնդումները, թե նա փաստացի ամուսնացած է եղել եւ երեխա ունի։
3. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ետ քաշվի եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններից եւ մասնակից լինի որպես պետության ներկայացուցիչ միայն կանոնադրության մշակման եւ ընդունման գործընթացին։
4. Եկեղեցու արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ քահանաները պետք է ամենաակտիվ մասնակցությունն ունենան եկեղեցու կանոնադրության մշակմանը եւ կաթողիկոսի ընտրությանը, իհարկե, աշխարհիկ հեղինակավոր հավատացյալների մասնակցությամբ։
Սա է միակ ճանապարհը։ Մնացած բոլոր ճանապարհներն անդադար հարվածելու են մեր պետությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ ազգին։
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից