Ես միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս. Ռոբերտ Լևանդովսկի
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կարիերան ավարտելու հավանականության մասին։ «Ես չեմ վախենում կարիերաս ավարտելուց, քանի որ արդեն սկսել եմ նախապատրաստվել դրան։ Մտածում եմ այն մասին, թե ինչով կարող եմ զբաղվել ֆուտբոլից հետո։ Ես միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս, հատկապես՝ հիմա։
Երիտասարդ տարիքում այդ մասին չէի մտածում, քանի որ կենտրոնացած էի բացառապես ֆուտբոլի վրա։ Սակայն հիմա հասկանում եմ, որ մոտ եմ ավարտին։ Չեմ կարող ստույգ ասել, թե որքան ժամանակ է ինձ մնացել՝ մեկ, երկու, երեք, թե՞ չորս տարի, բայց ճնշում չեմ զգում։ Եթե երբևէ զգամ, որ մարմինս հուշում է կանգ առնելու մասին, պատրաստ կլինեմ հեռանալ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Լեհ հարձակվողի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 մլն եվրո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից