Տղամարդը կոտրել է ԱՄՆ փոխնախագահի տան պատուհանները․ Fox News
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տունը վնասելու մեղադրանքով երկուշաբթի առավոտյան տղամարդ է ձերբակալվել, հաղորդում է Fox News-ը։
Դեպքը տեղի է ունեցել Իստ Ուոլնատ Հիլզում գտնվող Վենսի տանը, որը տեղակայված է Ուիլյամ Հովարդ Տաֆտի փողոցում:
ԱՄՆ Գաղտնի ծառայության հայտարարության համաձայն՝ կասկածյալը կոտրել է տան մի քանի պատուհան: Դրանից անմիջապես հետո նա բերման է ենթարկվել Գաղտնի ծառայության գործակալների կողմից:
«ԱՄՆ Գաղտնի ծառայությունը համակարգում է իր գործողությունները Ցինցինատիի ոստիկանության դեպարտամենտի և ԱՄՆ դատախազության հետ՝ մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ որոշումների քննարկման գործընթացում»,- ասված է հայտարարության մեջ:
Փոխնախագահը և նրա ընտանիքը գտնվում են քաղաքից դուրս և միջադեպի պահին տանը չեն եղել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում