Գարսիան «Ռեալի» պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկով
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան մեկնաբանել է Լա լիգայի 18-րդ տուրի տնային հանդիպումը «Բետիսի» դեմ (5:1), որի ընթացքում խփել է իր առաջին գոլը հիմնական թիմի կազմում և դարձել հեթ-տրիկի հեղինակ։
«Տարին այսպես սկսելը… Իմ առաջին գոլը և առաջին հեթ-տրիկը «Բեռնաբեուում». յուրահատուկ երեկո էր։ Շատ շնորհակալ եմ, մադրիդիստներ»,- գրել է 21-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում։
Գարսիան դարձել է մադրիդյան թիմի երկրորդ խաղացողը 21-րդ դարում, ում հաջողվել է հեթ-տրիկ ձևակերպել այն խաղում, որում բացել է գոլերի հաշիվը թիմի կազմում։ Նման ցուցանիշ գրանցել էր նաև հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը 2006 թվականի սեպտեմբերին՝ «Լևանտեի» դեմ խաղում։
Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում Գարսիան «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից