TRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձ
Իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են 110 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու կասկածանքով, հաղորդում է TRT Haber-ը։ Նախկինում հաղորդվել էր, որ Անկարայում ձերբակալվել է ԻՊ-ի 17 կասկածյալ, այդ թվում՝ 11 օտարերկրացի։
Ստամբուլի դատախազության տվյալներով՝ ձերբակալվածներից առնվազն 41-ը կարող են կապված լինել այն ահաբեկիչների հետ, որոնք անցյալ երկուշաբթի Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա նահանգում փոխհրաձգության մեջ էին մտել ոստիկանության հետ։ Երեք ոստիկան սպանվել է, ութը՝ վիրավորվել, իսկ վեց ծայրահեղական սպանվել է։
NTV-ի տվյալներով՝ Ստամբուլում ԻՊ-ի դեմ գործողությունը սկսվել է երեքշաբթի օրը՝ ժամը 1:00-ին՝ երեք համայնքների 114 հասցեներում։
Իր հերթին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է 16 մարդու ձերբակալության մասին՝ սոցիալական ցանցերում տարածելով «սադրիչ հաղորդագրություններ»՝ կապված Յալովայում ԻՊ-ի դեմ գործողության հետ։
Թուրքիայի հետախուզական գործակալությունները նախկինում զգուշացրել էին Նոր տարվա նախօրեին երկրում բռնության հնարավոր դավադրությունների մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից