Դերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացել
Դերասան Ջորջ Քլունին, նրա կինը՝ մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին, և նրանց երկու երեխաները ստացել են Ֆրանսիայի քաղաքացիություն, հաղորդում է France 24-ը։
2021 թվականին ընտանիքը գնել է Domaine de Canadel գինու կալվածքը Ֆրանսիայի հարավում գտնվող Բրինյոլ գյուղի մոտ։ Քլունիները նաև առանձնատներ ունեն Իտալիայում և Անգլիայում, բնակարան Նյու Յորքում և անշարժ գույք Կենտուկիում։
Դեկտեմբերի սկզբին Քլունին RTL-ին ասել էր, որ իր տունը Ֆրանսիայում այն վայրն է, որտեղ նրանք ամենաերջանիկն են։
«Ես սիրում եմ ֆրանսիական մշակույթը և լեզուն, չնայած 400 օր դասերից հետո դեռ լավ չեմ խոսում: Այստեղ երեխաներին չեն լուսանկարում։ Դպրոցի դարպասների մոտ թաքնված պապարացիներ չկան։ Դա մեզ համար ամենակարևորն է», - խոստովանել է 64-ամյա դերասանը։
Հոկտեմբերին Esquire ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ չէր ցանկանա իր երեխաներին մեծացնել Լոս Անջելեսում՝ «Հոլիվուդյան մշակույթում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից