Ես և Բիբին հարգում ենք Էրդողանին. Թրամփ
Ես շատ լավ եմ ճանաչում նախագահ Էրդողանին, և ինչպես բոլորդ գիտեք, նա իմ շատ լավ ընկերն է։ Ես հարգում եմ նրան, Բիբին հարգում է նրան, հայտարարել է ԱՄՆ նախագահը Բենյամին Նեթայահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Նրանք որևէ խնդիր չեն ունենա, ես նրանց շատ լավ եմ ճանաչում։ Նա հիանալի աշխատանք է կատարել։ Ես նրա հետ եմ։ Միշտ Բիբիի հետ, միշտ։ Ոչինչ չի պատահի», - ասել է Թրամփը։
Նա երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահին իր կատարած աշխատանքի համար։
«Մի մոռացեք, որ նախագահ Էրդողանն էր, որ շատ օգնեց։ Նա երբեք փառքի չէր ձգտում դրա համար, բայց նա իսկապես, իսկապես արժանի է մեծ գովասանքի դրա համար։ Նախագահ Էրդողանն արժանի է մեծ գովասանքի իր արածի համար։ Նա ազատվեց մի քանի շատ վատ մարդկանցից, և նրանք դա ուզում էին անել հազար տարի։ Կարծում եմ՝ Սիրիայի և Իսրայելի միջև ամեն ինչ լավ կկարգավորվի։ Ես չեմ անհանգստանում Իսրայելի որևէ արարքից», - նշել է Թրամփը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում