Մեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել է
Մեքսիկայի Օախակա նահանգում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս ընկնելու հետևանքով զոհվել է տասներեք մարդ, վիրավորվել՝ 98-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հաղորդել է X սոցիալական ցանցում։ Տուժածներից հինգը գտնվում են ծանր վիճակում։
Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարությունը հաղորդել է, որ աղետի ենթարկված գնացքում եղել է 241 ուղևոր և անձնակազմի ինն անդամ։
Մեքսիկայի ռազմածովային ուժերը ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և հայտարարել, որ պատրաստ են անհապաղ աջակցություն ցուցաբերել տուժածներին։
Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ դեկտեմբերի 28-ին, Օախակա հարավային նահանգի Չիվելա և Նիսանդա բնակավայրերի միջև։
Մեքսիկայի գլխավոր դատախազ Էռնեստինա Գոդոյ Ռամոսն իր հերթին հայտնել է, որ միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում