Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանի պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր:
«Փաստինֆո»-ն «Ազդարար» համակարգից տեղեկացավ, որ դատախազությունը նրանց ծանուցագիր է ուղարկել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ ամփոփագրին ծանոթանալու համար։
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն»,- նշված է ծանուցման մեջ։
Նշենք, որ Վահե Հակոբյանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ից գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման մեջ: Նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը PARA TV լրատվամիջոցի ղեկավարն է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից