Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային
Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը լրացուցիչ 9 միլիարդ դոլար է հատկացրել «Ռոսատոմ»-ի «Աքքույու» ատոմակայանի կառուցումն ավարտին հասցնելու համար։ Նա նշել է, որ Անկարան ակնկալում է ատոմակայանը շահագործման հանձնել 2026 թվականին։
Հիշեցնենք, որ «Ռոսատոմը» 2010 թվականի համաձայնագրի համաձայն կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը Մերսին նահանգի Աքքույու քաղաքում: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար, և նախկինում նախատեսվում էր, որ կայանը շահագործման կհանձնվի այս տարի, սակայն ժամկետը երկարաձգվել է։
Նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ՝ Սինոփ նահանգում և Թրակիայի շրջանում միջուկային նախագծեր իրականացնելու համար: Նա ընդգծել է, որ Անկարան փնտրում է շահավետ առաջարկներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից