Դանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրությունները
Դանիայի խորհրդարանի պաշտպանության հարցերի կոմիտեի ղեկավար Ռասմուս Յարլովը սոցցանցերում հեգնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու մտադրությունները։ Այս մասին նա գրել է Х սոցցանցում։ «Այնպես չէ, որ լրիվ գոհ ենք, բայց ներկա աճի տեմպերը Դանիայում բավական լավ են։ Մենք շուտով կսկսենք ԱՄՆ նահանգներ գնել»,- ասել է նա։
Ավելի ուշ Յարլովը նշել է, որ միշտ հիացել է Նյու Հեմփշիր նահանգով եւ անգամ հետաքրքրված է Հավայներով։
Նրա խոսքով՝ Հավայների բնակիչները իրենք պետք է որոշեն՝ միանալ Դանիային, չէ՞ որ ԱՄՆ-ը «չի կարողանում զարգացնել մեծ պարտքեր ունեցող նահանգը»։
Թրամփի պաշտոնն ստանձնելու պահից Դանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները դարձել են լարված։ Դա տեղի է ունեցել այն համատեքստում, որ Թրամփը ցանկություն է հայտնել զավթել Գրենլանդիան՝ ռեսուրսներով հարուստ դանիական տարածք Արկտիկայում, հղում կատարելով «անվտանգության նկատառումներին»։
Թե՛ Դանիան, թե՛ Գրենլանդիան պնդում են, որ կղզին չի վաճառվում, եւ որ կղզին է որոշելու իր ապագան։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում