Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում է
2025 թվականի ապրիլի 18-ին ընդունված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանված որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից: Համաձայն այդ փոփոխությունների՝ լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիան համապատասխանեցնել օրենքով նախատեսված նոր պահանջներին։
Օրենքով սահմանված պահանջները չկատարելու դեպքում Ներքին գործերի նախարարությունը հետամուտ կլինի պահնորդական կազմակերպությունների լիցենզիայի գործողության դադարեցմանը։
Հիշեցնենք նաև, որ ՆԳՆ ոստիկանությունը խիստ վերահսկողություն է իրականացնում արդեն իսկ գործող պահանջի կատարման նկատմամբ, համաձայն որի՝ պաշտպանվող յուրաքանչյուր անձի տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը):


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում