«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառ
Հանրապետության հրապարակին կից Ս․ Շահումյանի պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում գործող ամանորյա տոնավաճառի շրջանակում, մինչև 2026 թվականի հունվարի 14-ը գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառը։
Ծրագրի նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառն աջակցում է հայկական ավանդական ուտեստի տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը, ինչպես նաև հարթակ է ապահովում՝ հայ արհեստավորներին իրենց աշխատանքները ներկայացնելու և վաճառելու համար: Ներկայացված են Ժողովրդական արվեստների թանգարանի վարպետների ստեղծած յուրօրինակ հուշանվերները և Երևանի ու ՀՀ մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սաների պատրաստած ավանդական ուտեստները։
Տանավաճառ են այցելել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, որոնք շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացվող ուտեստների պատմությանն ու առանձնահատկություններին:
Տոնավաճառի շրջանակում վարպետաց դասով հանդես են եկել շեֆ խոհարարներ Սեդրակ Մամուլյանը և Յուրի Սարգսյանը:
Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Ժողովրդական արվեստների թանգարանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից