Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Կամպուչիայի եւ Թաիլանդի բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամպուչիայի վարչապետ Հուն Մանետի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Պնոմպենի եւ Բանգկոկի երկխոսությանը մարտական գործողությունների դադարեցման շուրջ։ Այս մասին տեղեկացվել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարությունում։
Կամպուչիա-Թաիլանդ սահմանին հրազենային բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի ցամաքային ուժերը հայտնել են, որ կամպուչիական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող Թաիլանդի դիրքերը: Ի պատասխան՝ Թաիլանդի ռազմաօդային ուժերը հարձակվել են Կամպուչիայի ռազմական ենթակառուցվածքի վրա: Երկու երկրներում Ռուսաստանի դեսպանատները խորհուրդ են տվել ռուս զբոսաշրջիկներին զերծ մնալ սահմանային գոտիներ այցելելուց: Դեկտեմբերի 12-ին Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թաիլանդի եւ Կամպուչիայի վարչապետեր Անութհին Չանվիրակունի եւ Հուն Մանետի հետ: Նախագահը վստահեցրել է, որ երկու առաջնորդները համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում եւ վերադառնալ խաղաղության պայմանավորվածությունների կատարմանը: Սակայն դրանից հետո լուրեր են շրջանառվում մարտերի շարունակման մասին:
Այս շաբաթ ավելի վաղ Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը, հղում կատարելով Թաիլանդի պաշտպանության նախարարությանը, հայտնել էր, որ դեկտեմբերի 27-ին կկայանա Թաիլանդի եւԿամպուչիայի սահմանային գլխավոր կոմիտեի բարձր մակարդակի հանդիպում՝ հրադադարի հաստատման վերաբերյալ: Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները ողջունել են նման ռեժիմ հաստատելու հնարավորության քննարկումների մեկնարկը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում