Թուրք լրագրողը Անկարայում Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի օդանավի կործանումը դրսի ուժերի հետ է կապել
Թուրքիայի իշխանությունների հետ կապեր ունեցող թուրքական Hurriyet–ի սյունակագիր Աբդուլադիր Սելվին կասկասծի տակ է առել օերեր առաջ Թուրքիայում Լիբիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին տեղափոխող օդանավի կործանման դժբախտ պատահար լինելու վարկածը։ Hurriyet–ի սյունակագիրը կասկած է հայտնել, որ օդանավի կործանման պատճառ է դարձել օդանավի էլեկտրոնային համակարգի մեջ նախօրոք տեղադրված ծրագիրը, որն ակտիվացել է օդանավի թռիչքից հետո։
Աբդուլքադիր Սելվին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օդանավը Մալթայի դրոշով է՝ շեշտելով որ Մալթան այն երկրներից է, որտեղ մեծ գործունեություն են ծավալում Իսրայելի հատուկ ծառայություն Մոսսադը եւ Մեծ Բրիտանիայի հետախուզությունը։
Նշվում է, որ օդանավում էլեկտրական խնդիրներ են առաջանում Անկարայի օդանավակայանից թռչելուց 14 րոպե անց։ Օադանավի էկրանը մի քանի անգամ սեւացել է եւ իվերջո դուրս եկել շարքից, ինչի հետեւանքով օդանավը կորցրել է կառավարումը եւ կործանվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում հանդիպումներ անցկացնելուց հետո Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Falcon 50 տիպի օդանավով Անկարայից պետք է վերադառնար Տրիպոլի, սակայն թռիչքից հետո կարճ ժամանակ անց դեռեւս անհայտ պատճառոներով կործանվել է։ Լիբիացի գեներալի հետ միասին օդանավում գտնվող բոլոր 8 հոգին զոհվել են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում