Հարավային Կորեայի նախկին նախագահին խնդրել են դատապարտել 10 տարվա բանտարկության 4 գործերից առաջինի շրջանակում
Հարավային Կորեայում Սեուլի Կենտրոնական օկրուգային դատարանի հատուկ դատախազը պահանջել է երկրի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել 10 տարվա ազատազրկման արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։
Դատախազները Յուն Սոկ Յոլին մեղադրում են այն հարցում, որ նա քննիչներին խանգարել է ձերբակալել իրեն 2025թ․ հունվարին, երբ փակվել էր նախագահական նստավայրում։ Նախկին նախագահին նաեւ մեղադրում են այն բանում, որ նա խախտել է կառավարության ինը անդամների իրավունքները, որոնց չեն կանչե; ռազմական դրություն մտցնելու պլանը քննարկող նիստին։
Մեղադրանքը լսվել է նախկին նախագահի գործով ամփոփիչ լսումների ժամանակ։ Սա չորս քրեական դատավարություններից առաջինն է՝ կապված 2024թ․ դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելու հետ։
Ինքը՝ Յուն Սոկ Յոլը, որը գտնվում է ուղղիչ հաստատությունում, բոլոր մեղադրանքները մերժում է։ Դատավճիռն սպասվում է հունվարի 16-ին մոտ։
2024թ․ դեկտեմբերի սկզբին Յուն Սոկ Յոլը Հարավային Կորեայում մտցրել է արտակարգ դրություն՝ դա բացատրելով «հյուսիսկորեամետ հակապետական ուժերն արմատախիլ անելու» անհրաժեշտությամբ, եւ կոչ է արել ընդդիմադիր կուսակցություններին «դադարեցնել զայրացուցիչ գործողությունները, որոնք կաթվածահար են անում երկրի աշխատանքը»։ Խորհրդարանը քվեարկել է նախագահի իմփիչմենթի օգտին, իսկ հունվարին նրան ձերբակալել են։
Մարտին Յուն Սոկ Յոլին ազատ են արձակել կալանքից, բայց հուլիսին նորից ձերբակալել են, դատախազությունն անհանգստացած էր, որ նա կարող է ոչնչացնել ապացույցները՝ գտնվելով ազատության մեջ։ 2025թ․ նոյեմբերին Հարավային Կորեայի հատուկ դատախազի թիմը նախկին նախագահի դեմ լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրում՝ իշխանության չարաշահման եւ թշնամուն օժանդակելու վերաբերյալ, Հյուսիսային Կորեա անօդաչուներ ուղարկելու գործողության պատճատով 2024թ․ հոկտեմբերին։ Մեղադրանքի վարկածով՝ Յուն Սոկ Յոլը հրամայել է գաղտնի գործողություն իրականացնել Հյուսիսային Կորեայի տարածքում անօդաչուների օգտագործմամբ, որպեսզի պատասխան գործողություններ սադրի եւ օգտագործի դրանք որպես ռազմական դրություն մտցնելու պատրվակ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում