Իմ հանձնարարությամբ ԱՄՆ-ն հզոր և ջախջшխիչ հարվшծ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչակшն խմբավորմանը. Թրամփ
«Այսօր երեկոյան, որպես գլխավոր հրամանատար, իմ հանձնարարությամբ Միացյալ Նահանգները հզոր և ջախջախիչ հարված են հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ISIS ահաբեկչական խմբավորմանը։ Այս ահաբեկիչները միտումնավոր և դաժանորեն սպանում են հիմնականում անմեղ քրիստոնյաների՝ տարիներ, նույնիսկ դարեր շարունակ աննախադեպ մասշտաբներով, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։
Ես արդեն զգուշացրել եմ այս ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների կոտորածը, ապա դժոխային պատժի կենթարկվեն։ Եվ այսօր երեկոյան նրանք դա ստացան: Պատերազմի նախարարությունը բազմաթիվ անթերի հարվածներ է հասցրել, որոնց միայն ԱՄՆ-ն է ունակ։ Իմ ղեկավարությամբ մեր երկիրը թույլ չի տա, որ արմատական իսլամական ահաբեկչությունը ծաղկի։ Թող Աստված օրհնի մեր բանակը և բոլորի Սուրբ Ծնունդը, ներառյալ՝ զոհված ահաբեկիչներին, որոնք ավելի կշատանան, եթե շարունակեն սպանել քրիստոնյաներին», - նշել է Թրամփը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում