Հաստատվեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, որը կիրականացվի ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շրջանակում։ Այս ծրագիրը գալիս է լրացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության փաթեթը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Ծրագիրը կիրականացվի AWS ընկերությանը սուբսիդիա տրամադրելու եղանակով, որի շրջանակում ընտրված սահմանափակ շահառուների կողմից փաստացի օգտագործված հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով։ Բացի դրանից՝ AWS-ը կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն՝ ներգրավելով AWS լուծումների ճարտարապետներին և առաջատար միջազգային փորձը։ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին աջակցում են նաև միջազգային գործընկերներ Mistral AI և Plug and Play ընկերությունները` նպաստելով նախաձեռնության նորարարական և համագործակցային բաղադրիչի ամրապնդմանը։
Հայտերի ընդունման գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակում՝ ai.gov.am»,- գրել է ԲՏԱ նախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից