Նիդեռլանդներում բռնկված թռչնի գրիպի պատճառով ևս 100,000 հավ կսպանվի
Նիդերլանդներում գտնվող ձվատու հավերի ֆերմայում թռչնագրիպի բռնկում է սկսվել. 100 հազար թռչուն ստիպված ոչնչացվել է, հայտնում է NOS-ը:
Սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության վարչությունից հայտնել են, որ թռչնագրիպը հաստատվել է Լիմբուրգ նահանգի Վյոլե համայնքի ձվատու հավերի ֆերմայում, ինչի հետևանքով որոշում է կայացվել ոչնչացնել ողջ գլխաքանակը՝ մոտ 100 հազար թռչուն:
Սա տարածաշրջանում արդեն երկրորդ դեպքն է շաբաթվա ընթացքում. անցած հանգստյան օրերին թռչնագրիպը հաստատվել էր մեկ այլ գյուղի հնդկահավերի ֆերմայում, որից հետո գլխաքանակը ոչնչացվել էր:
Ֆերմայի շուրջ 3 կմ շառավղով տեղակայված են ևս 10 թռչնաբուծական տնտեսություններ, որոնք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կլինեն ուժեղացված հսկողության տակ: 10 կիլոմետրանոց գոտում գործում է թռչունների տեղափոխման արգելք:
Թռչնագրիպի համաճարակի պատճառով Նիդերլանդներում դեկտեմբերի սկզբից արգելված են թռչունների մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում