Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայկական հիվանդանոցում տեսակցել է Պետրոս Շիրինօղլուին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան դեկտեմբերի 23-ին այցելել է Ստամբուլի Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց։
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Զեյթինբուրնուի քաղաքապետ Օմեր Արիսոյը և Զեյթինբուրնուի շրջանի ղեկավար, դոկտոր Ադեմ Ուսլուն։ Այցին ներկա է գտնվել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Ստամբուլի պատգամավոր, հայազգի դոկտոր Սևան Սըվաջըօղլուն։ Յերլիքայան «Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի» և «Հայկական հիմնադրամների միության» նախագահ Պետրոս Շիրինօղլուին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Պետրոս Շիրինօղլուն նախորդ ամիս՝ նոյեմբերին, արտասահմանյան ուղևորության ընթացքում ավտոպատահարի մեջ էր հայտնվել, ինչից հետո վերադարձել էր Թուրքիա և Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հիվանդանոցում հաջող վիրահատություն ունեցել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից