Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է երկարատև խաղաղության ու կայունության․ Վրաստանի նախագահը՝ Ալիևին
Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է երկարատև խաղաղության ու կայունության։ Ես հավատում եմ, որ Ադրբեջանն ավելի կամրապնդվի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում, այս մասին ասված է Վրաստանի նախագահի՝ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում:
«Վրաց ժողովրդի և իմ անունից թույլ տվեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հայտնել Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասել է երկարատև խաղաղության, կայունության և նշանակալի հաջողությունների, ինչը Ձեր հեռատեսության և Ադրբեջանի ժողովրդին նվիրված ծառայության վառ ապացույցն է։ Ես հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանն ավելի կամրապնդվի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև օրինակելի բարեկամական հարաբերությունները և ամուր ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել առաջիկա տարիներին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը անկյունաքար է հանդիսանում ոչ միայն երկկողմ կապերի զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրման, երկարատև խաղաղության և կայունության խթանման գործում»,-նշել է Վրաստանի նախագահը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից