Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Օրեր առաջ էր, երբ սահմանային կրակոցների մասին կեղծ տեղեկություն հրապարակվեց, այսօր հերթական ապատեղեկատվությունը հրապարակվեց:
Պաշտպանության նախարարությունը միայն հերքում է: Սա իսկական նվեր է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղող ուժերին: Ինչ երանելի իրավիճակ է: Կարելի է ինչ ասես հորինել, տարածել ու վերջ: Ընդամենը հերքելու են, բայց կարեւորը, տագնապ տարածելը ստացվում է, թեման քննարկվում է եւ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:
Հետաքրքիր է, եթե վաղն էլ մեկը գրի, թե Երեւանի խմելու ջրամբարն, իր տեղեկություններով, ասում են, թե թունավորվել է, կրկին հերքելու են վե՞րջ:
Այսպես մենք լուրջ պետություն չենք կարող կառուցել: Ամենահետաքրքիրն այն է, որ ստահոդ տեղեկություն տարածողը դեռ մի բան էլ ծաղրում է պաշտպանության նախարարությանը, նշելով, թե տեսաք, որքան ուշ են հերքել:
Եղան լրատվամիջոցներ, որոնք վերցրին եւ տարածեցին այս տեղեկությունը: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր շտապեցին գրել, թե չեն հավատում ՊՆ-ի հերքմանը:
Այսպես մենք ոչ մի տեղ ենք գնում: Այս վտանգավոր խաղի վերջը պետք է ժամ առաջ տրվի, այլապես հետո իրավիճակն այս առումով անկառավարելի է դառնալու:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից