Վրաստանում ձերբակալվել է իր տատիկին պատանդ վերցրած տղամարդը
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը պատանդ էր վերցրել իր տատիկին և, սպառնալով սպանել նրան, պահանջել էր, որ իր նախկին կինը արտասահմանից վերադառնա։ Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
«Սիղնաղիի շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները ընտանիքի անդամին պատանդ վերցնելու մեղադրանքով ձերբակալել են 1993 թվականին ծնված Գ.Կ.-ին, որը նախկինում դատապարտված է եղել և ներկայումս կրում է պայմանական ազատազրկում։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը պատանդ է վերցրել իր սեփական տատիկին՝ 1950 թվականին ծնված Ն.Կ.-ին և պահանջել է, որ իր նախկին կինը արտասահմանից վերադառնա, հակառակ դեպքում սպառնացել է սպանել տատիկին։
Իրավապահ մարմինների կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում՝ մեղադրյալը ձերբակալվել է դեպքի վայրում։ Ն.Կ.-ի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», - ասվում է հայտարարության մեջ։
Ձերբակալվածին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում