Անկարայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել
Անկարայում կործանված ինքնաթիռում յոթ մարդ է եղել, այդ թվում՝ Լիբիայի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի ալ-Հադդադը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Բուրհանեթթին Դուրանը։
Մուհամմեդ ալ-Հադդադը և նրան ուղեկցող անձինք զոհվել են ինքնաթիռի կործանման ժամանակ, որը ռադարներից անհետացել է Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց։ Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչի խոսքով՝ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։
«2025 թվականի դեկտեմբերի 23-ին չորս մարդ, այդ թվում՝ Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը և նրա թիմը, ինչպես նաև անձնակազմի երեք անդամներ, մասնավոր ինքնաթիռում, ժամը 20:17-ին մեկնել են Էսենբողա օդանավակայանից։ Ժամը 20:33-ին նրանք օդային երթևեկության կառավարման կենտրոնին հայտնել են էլեկտրական անսարքության հետ կապված արտակարգ իրավիճակի մասին և արտակարգ վայրէջքի թույլտվություն են խնդրել», - գրել է Դուրանը սոցիալական ցանցերում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից