ԱՄՆ-ն փորձում է հասկանալ, թե ինչ կանի Ռուսաստանը հակամարտությունը լուծելու համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ուիթաքեր
Մոսկվայի հետ երկխոսության շրջանակներում Միացյալ Նահանգները ձգտում է որոշել, թե որքան առավելագույն զիջումներ է պատրաստ անել Ռուսաստանը Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Մենք փորձում ենք որոշել, թե որքան առավելագույն զիջումներ է պատրաստ անել Ռուսաստանը», - ասել է դիվանագետը։
Նույն հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայի խաղաղության գործընթացի մասնակիցները աշխատում են չորս վերջնական փաստաթղթերի վրա։ Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների սեղանին այժմ գտնվում են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագիծը, ինչպես նաև բազմակողմ անվտանգության երաշխիքների և ԱՄՆ-ի կողմից հատուկ երաշխիքների վերաբերյալ փաստաթղթեր։ Չորրորդ փաստաթուղթը նվիրված է պատերազմից հետո տնտեսական վերականգնման և զարգացման ծրագրին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում