Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ադրբեջանից ներմուծվող բենզինը Հայաստանում վաճառվելու է որպես պրեմիում դասի վառելիք՝ 430 դրամ գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Մինչդեռ շուկայում նման տեսակի բենզինի գինը նախկինում կազմել է միջինում 500–520 դրամ։ Այսպիսով, նոր ներմուծվող վառելիքը կվաճառվի մինչև 90 դրամով ավելի մատչելի գնով»,-նշել է նա:
Պապոյանը ասել է, որ հանրային քննարկումներում որոշ քաղաքացիներ հայտարարել են, որ չեն պատրաստվում ձեռք բերել տվյալ բենզինը՝ անկախ դրա գնից։ «Քաղաքացիներն ազատ են իրենց ընտրության մեջ և ինքնուրույն են որոշում, թե որ աղբյուրից և ինչ տեսակի վառելիք օգտագործեն։ Կառավարության հիմնական խնդիրը շուկայում բազմազանության ապահովումն է, անխափան մատակարարման երթուղիների ստեղծումը, ինչպես նաև վառելիքի որակի և քանակի նկատմամբ վերահսկողության իրականացումը, որպեսզի սպառողները չխաբվեն։ Պետությունը սահմանափակվում է վերահսկողական և կարգավորիչ գործառույթներով, մինչդեռ շուկայական ընտրությունը մնում է քաղաքացիների հայեցողությանը»,- ավելացրել է նախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից