Լիոնել Մեսսիի քույրը վթարի է ենթարկվել ու հետաձգել է իր հարսանիքը
Լիոնել Մեսսիի քույրը՝ Մարիա Սոլ Մեսսին, մի քանի օր առաջ վթարի է ենթարկվել Միացյալ Նահանգների Մայամի քաղաքում, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։
32-ամյա կինը վատացել է վարելու ժամանակ, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել պատին։
Վթարը կյանքին սպառնացող չի եղել, սակայն Մարիա Սոլը լուրջ վնասվածքներ է ստացել։ Կոտրվել են երկու ողները, կրունկը, դաստակը, ձեռքի ծանր այրվածք է ստացել։ Բժիշկները հաստատել են, որ նրա վիճակը կայուն է, և նա վտանգից դուրս է։
Դեպքից հետո Մարիա Սոլը վերադարձել Ռոսարիո, որտեղ վերականգնողական կուրս է անցնում իր ընտանիքի հետ։ Ապաքինման պատճառով նա ստիպված հետաձգել է իր հարսանիքը «Ինտեր Մայամիի» երիտասարդական թիմի մարզիչ Խուլիան «Տուլի» Արելյանոյի հետ։ Նոր ամսաթիվ դեռևս նշանակված չէ։
Մեսսիի քույրը հետաձգել է իր հարսանիքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից