Ձերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորը
Դատարանը կալանքի օրդեր է տվել Բունդեսթագի նախկին պատգամավորին, որը կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը լոբբինգ անելու համար: Դրանից հետո Աքսել Ֆիշերին տեղափոխել են քննչական մեկուսարան, տեղեկացնում է DW-ն։ Նախկին պատգամավորը բազմիցս բաց է թողել դատական նիստերը, իսկ մինչ այդ այցելել է կլինիկա։ Սակայն դատարանի նշանակած փորձագետները պարզել են, որ Ֆիշերը կարող էր մասնակցել առնվազն երկու բաց թողնած նիստին։ Ի վերջո, նա կալանավորվել է Բադ Ցեկինգենի հիվանդանոցներից մեկում։ Ֆիշերի փաստաբանները բողոք են ներկայացրել։
Դեկտեմբերի 22-ի դատական նիստի ժամանակ նախկին պատգամավորը հայտարարել է իր անմեղության մասին։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի սկզբին, այդ ընթացքում նա կգտնվի Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարանում։ Հիմնական մեղադրանքներից մեկի ժամկետը լրանալու է հունվարին, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները վստահ են, որ դատարանը ժամանակին որոշում կկայացնի:
Աքսել Ֆիշերը 1998-2021 թվականներին Բունդեսթագի անդամ է եղել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից, իսկ 2010 թվականից՝ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ: 2018 թվականին պարզվել է, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կաշառք են ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Եվրոպայում իրենց շահերը պաշտպանելու և առաջ մղելու համար։ Ըստ քննության՝ Ֆիշերը փողի համար քվեարկել է հօգուտ Բաքվի, արել է ադրբեջանամետ հայտարարություններ և գաղտնի փաստաթղթեր է փոխանցել: Այս տվյալների համաձայն՝ Բունդեսթագի նախկին պատգամավորը 2011-2014 թվականներին Բաքվից ստացել է 58000 եվրո, իսկ 2015-2016 թվականներին՝ ևս 26300 եվրո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից