ԱՄՆ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Գրենլանդիայի ժողովրդի հետ․ հատուկ դեսպանորդ Լենդրի
Սպիտակ տունը ցանկանում է երկխոսություն սկսել Գրենլանդիայի բնակիչների հետ՝ նրանց ապագա զարգացումը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ նորանշանակ հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրին՝ դանիական կղզու նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների ֆոնին:
«Դե ինչ, ես կարծում եմ, որ մեր քննարկումը պետք է տարվի Գրենլանդիայի իրական բնակիչների՝ գրենլանդացիների հետ։ Ի՞նչ են նրանք ուզում... Տեսեք, Միացյալ Նահանգները միշտ հյուրընկալ կողմ է եղել։ Մենք այնտեղ չենք գնում որևէ մեկին նվաճելու կամ, օրինակ, որևէ մեկի երկիրը զավթելու համար», - հայտարարել է Լենդրին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հատուկ բանագնացը Գրենլանդիայի նկատմամբ երկրի հետաքրքրությունը բացատրել է նրանով, որ կղզին երկար ժամանակ գտնվել է աշխարհաքաղաքական ստվերում, մինչդեռ Չինաստանն այնտեղ ակտիվություն է հանդես բերում, իսկ Եվրոպան անտեսում է տարածաշրջանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես «հզորագույն տնտեսության տեր», Գրենլանդիային առաջարկում է «անվտանգության ապահովման արագ միջոց»՝ աշխարհագրորեն գտնվելով շատ ավելի մոտ, քան եվրոպական գործընկերները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում