Wizz Air–ը 2026–ի հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ՝ շաբաթը 2 անգամ
Wizz Air ավիաընկերությունը 2026 թ․ հունիսի 12-ից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ շաբաթը 2 անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել wizzair.com կայքում և ընկերության բջջային հավելվածում՝ սկսած 48,99 ԱՄՆ դոլլարից։
«Մենք մեծ ուրախությամբ մեր երթուղային ցանցում ավելացնում ենք Լոնդոնի ուղղությունը Հայաստանից։ Սա արդեն իններորդ նոր երթուղին է, և ընդհանուր առմամբ մենք կգործարկենք 18 երթուղի դեպի 10 երկիր։ Մեր գործունեության յուրաքանչյուր նոր ընդլայնմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ուղևորներին ապահովելու ավելի լայն ուղղությունների ընտրանի և ճանապարհորդության առավելագույն հարմարավետություն՝ միաժամանակ պահպանելով մատչելի սակագներն ու թռիչքների բարձր հուսալիությունը»,- ընդգծել է Wizz Air ընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցությունների ղեկավար Անաստասիա Նովակը։
«Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը հզոր խթան է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների խորացման համար։ Այս չվերթները մեր քաղաքացիների միջև կապը կհեշտացնեն՝ ամրապնդելով մարդկանց միջև շփումների ամրապնդմանը և խթանելով համագործակցությունը զբոսաշրջության, կրթության, մշակույթի և գործարար ոլորտներում։ Այս նոր երթուղին արտացոլում է Հայաստան–Մեծ Բրիտանիա հարաբերությունների խորացման միտումը և ստեղծում է նոր հնարավորություններ երկու երկրների միջև հետագա համագործակցության համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում