Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը զանգահարել է ընտանիքի անդամներին
Օրերս ընտանիքի անդամների հետ կապ է հաստատել Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը։ Այս մասին 168.am–ին հայտնել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Հայրս մեզ զանգահարել է դեկտեմբերի 19-ին, ասում էր՝ լավ է։ Ամիսը մեկ անգամ մի քանի րոպեով զանգահարում է, ադրբեջանական կողմն է կազմակերպում այդ զանգերը։ Շատ մանրամասն չենք խոսում, փորձում է ընտանիքի բոլոր անդամների հետ խոսել, յուրաքանչյուրի հետ մի քանի վայրկյան, որպեսզի բոլորի ձայնը լսի»,- նշել է Վերա Խաչատրյանը։
Նշենք, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ից Բաքվում այլևս չի գործում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը, այն Բաքվում փակվել է իշխանությունների պահանջով։ Արդյունքում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները, պատանդները զրկվել են իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու միակ միջոցից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից