Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախnւմների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան. Բերիո Հայոց թեմի խոսնակ
Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո այս պահին իրավիճակը հանդարտ է․ բախումների հետևանքով հայ համայնքում տուժածներ չկան։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հալեպում տեղի ունեցած բախումներից հետո տիրող ընդհանուր իրավիճակը։
Գաբրիելյանը նշեց, որ բախումները սկսել են դեկտեմբերի 22-ին կեսօրին և շարունակվել են մինչև գիշեր։ «Այդուհանդերձ, կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել»,-նշեց Մարիա Գաբրիելյանը։ Նա նաև հայտնեց, որ հաշվի առնելով մտահոգիչ և լարված իրավիճակը՝ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կենտրոնները։ «Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին»,-մանրամասնեց Բերիո Հայոց թեմի խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։
Նաև նշվել էր, որ ՍԴՈւ-ի կողմից քաղաքի թաղամասերում խաղաղ բնակիչների վրա հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ (մայր և երեխա), ևս 15 խաղաղ բնակիչ վիրավորվել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում