Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելը
Ջեֆրի Էպշտեյնի և Մայքլ Ջեքսոնի լուսանկարը, որը հայտնվել է արտահոսած նյութերում, արվել է Ֆլորիդայում գտնվող անշարժ գույքի դիտման ժամանակ։ Այս մասին հայտնել է The Mirror-ը՝ հղում անելով Մայքլ Ջեքսոնի նախկին թիկնապահ Մեթ Ֆիդեսին, փոխանցում է lenta.ru-ն:
Ինչպես բացատրեց Ֆիդեսը, փոփ արքան այդ ժամանակ չգիտեր, թե ով է Ջեֆրի Էփշտեյնը: Պարզվել է, որ մանկապիղծ ֆինանսիստը այն տների սեփականատերերից մեկն էր, որոնք Ջեքսոնն այցելել էր 2003 թվականին Պալմ Բիչում մեկշաբաթյա շրջագայության ժամանակ։
Թիկնապահի խոսքով՝ երգչի ներկայությունը ֆինանսիստի տանը, ինչպես և լուսանկարում, պատահականություն էր:
«Մենք պարզապես նայում էինք տունը, քանի որ Մայքլը ցանկանում էր ապրել Պալմ Բիչում, որպեսզի ավելի մոտ լիներ իր ընկեր Բարրի Գիբին»,-գրել է Ֆիդեսը սոցիալական ցանցերում:
«Մենք նույնիսկ չգիտեինք, թե ով է Էփշտեյնը: Այն ժամանակ նա հայտնի չէր»: Ֆիդեսը, որը Ջեքսոնի հետ աշխատել է մոտ 10 տարի, պնդում է, որ նա պարզապես քաղաքավարի է եղել բոլոր երկրպագուների հետ եւ չի հրաժարվել լուսանկարվելուց։ Սակայն նա երբեք ֆինանսիստի շրջապատի մաս չի կազմել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր Էպշտեյնի գործով նոր լուսանկարներ:
Արխիվում կա Բիլ Քլինթոնի լուսանկարը ջակուզիում, ինչպես նաև լուսանկարներ, որոնցում պատկերված են Թրամփն ու Մայքլ Ջեքսոնը: Այս նյութերը ներառված են հետաքննության շրջանակներում հավաքված ապացույցների շարքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից