Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վրթանես քահանա Բաղալյանի եղբայրը՝ տեր Արիստակես քահան Բաղալյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր Աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նույն ժամին նաև նախատեսված էր միասնական աղոթք, որին մասնակցելու և Գարեգին Բ–ին աջակցություն հայտնելու նպատակով Մայր տաճար էր գնացել նաև հավատավոր ժողովուրդը։ Իրավիճակը Մայր Տաճարի բակում լարվել էր այն բանից հետո, երբ Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսների աջակիցները փորձում էին մռնել եկեղեցի և խոչընդոտել ժամերգությունը։ Նրանք հարվածում էին Մայր տաճարի դռներին և փորձում էին ներխուժել եկեղեցի։ Հենց այդ ժամանակ էր վատացել էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո Տեր Վրթանեսին հոսպիտալացրել էին։ Հիվանդանոցում պարզվել էր, որ սրտմկանի ինֆարկտ է գրանցվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից