Չեխիայի պաշտպանության նորանշանակ նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մամուլի ասուլիսում հայտարարել է Պատգամավորների պալատի խոսնակ և SPD (Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն) շարժման առաջնորդ Տոմիո Օկամուրան, որը Զունային առաջադրել էր այդ պաշտոնում։
Ավելի ուշ, պատասխանելով «Նովինկի» պորտալի հարցերին, խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ Ուկրաինային ցանկացած աջակցություն պետք է հանգեցնի խաղաղության։ Նա նաև վերահաստատել է իր շարժման դիրքորոշումը, որ SPD-ն մերժում է Ուկրաինայի համար չեխական բյուջեից ֆինանսավորվող զենքի գնումը։ Օկամուրան նաև հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը պետք է փաստաթղթեր ներկայացնի՝ Ուկրաինային զինամթերք մատակարարելու նախաձեռնությանը մասնակցելուց հրաժարվելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում