Հայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Դեկտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4811 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 631, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 470, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 322, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57 և 1516 այլ իրավախախտում։ 154 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 170-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 86-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 83-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 209-ը առանց ձմեռային անվադողերի։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 63 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14470 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 276 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 385, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 8 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 64, չամրակապված վարելու՝ 3402, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 147, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 523, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 73, արագության գերազանցման՝ 2324 և 4549 այլ իրավախախտում։ 381 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 785-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 871-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 35 բեռնատար, 129-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 706-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 62 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից