ՌԴ-ի կողմից ԽՍՀՄ ազդեցության ոլորտները ենթադրաբար վերականգնելու ցանկության մասին տեղեկատվությունը սխալ է․ Պեսկով
Այն հաղորդագրությունները, թե իբր Ռուսաստանը ծրագրում է վերականգնել ԽՍՀՄ ազդեցության ոլորտները, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին, գրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իբր գոյություն ունեցող ծրագրերի մասին՝ վերականգնել Խորհրդային կայսրությունը, հարձակվել Արևելյան Եվրոպայի երկրների վրա և վերականգնել Խորհրդային Միության ազդեցության ոլորտը Եվրոպայում։ Լրագրողները հարցրել են Պեսկովին՝ արդյոք Կրեմլում տեսել են այդ նյութը և ինչպես կարող են մեկնաբանել աղբյուրների այդ պնդումները։
«Դե, նախևառաջ, մենք չգիտենք, թե որքանով են դրանք հավաստի: Սա առաջինն է: Մենք իսկապես տեսել ենք ինչ-որ հատուկենտ հաղորդագրություններ այդ մասին, բայց նույնիսկ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա այն իրավիճակների շարքից է, երբ հետախուզությունը կատարում է ինչ-որ սխալ դատողություններ, ուսումնասիրություններ և եզրակացություններ: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասել է Պեսկովը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում