Ֆրանսիայի ՏԻՄ մարմինները հանդես են գալիս նոր նախաձեռնություններով՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Վերջին օրերին զգալիորեն ակտիվացել են Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված Ադրբեջանում պահվող հայ գերիների պաշտպանությանը և ազատ արձակմանը:
Մասնավորապես, դեկտեմբերի 17-ին Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունեց բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայ գերիների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը։ Փարիզի քաղաքային իշխանությունը պաշտոնապես վերահաստատել է իր հանձնառությունը Արցախի ժողովրդի ու մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի կիրառման նկատմամբ:
Նույն օրը նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև Նիցցա քաղաքը։ Քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի նախաձեռնությամբ՝ քաղաքապետարանի շենքի ճակատին ցուցադրվել են քսաներեք հայ գերիների լուսանկարները՝ նրանց ճակատագրի վրա հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով : Սոցիալական ցանցերում հրապարակված իր հայտարարության մեջ Նիցցայի քաղաքապետը արցախցի բանտարկյալներին գնահատել է որպես պատանդներ և կոչ արել Ֆրանսիային ու Եվրոպային հանդես գալ վճռական քայլերով ադրբեջանական իշխանությունների դեմ։
Փարիզում և Նիցցայում միաժամանակ իրականացված այս նախաձեռնությունները պատահական չեն։ Դրանք հուշում են ավելի լայն գործընթացի մասին: Ֆրանսիայի բազմաթիվ համայնքներ և տեղական ինքնակառավարման իշխանություններ ստանձնել են բարոյական և քաղաքական պարտավորություն : Մասնավորապես, նրանք բարձրաձայնում են հայ գերիների հարցի մասին հատկապես այն պայմաններում, երբ միջազգային քաղաքական և դիվանագիտական մակարդակում առկա են լռություն ու անգործություն։
Այս նախաձեռնությունները ցույց են տալիս ֆրանսիական հանրության և ֆրանսիացի քաղաքական գործիչների մի ստվար հատվածի ընդհանուր կամքը՝ հիշեցնելու, որ կամայական ազատազրկումները, արդար դատաքննության բացակայությամբ իրականացվող դատավարությունները և մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներ են և արժանի են դատապարտման՝ անկախ աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում