Չինաստանում շահագործման է հանձնվել մեթանոլով աշխատող աշխարհում առաջին նավթային սուպերլցանավը
Չինացի նավաշինարարները ջուրն են իջեցրել մեթանոլով աշխատող աշխարհում առաջին գերխոշոր նավթատար լցանավը՝ «Կայտո»-ն: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ 333 մետր երկարություն ունեցող նավը կարող է տեղափոխել շուրջ 2,1 միլիոն բարել հում նավթ:
Այն աշխատում է երկվառելիքային շարժիչով՝ մեթանոլի մատակարարման համակարգով, ինչը թույլ է տալիս ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել 92%-ով, իսկ ծծմբի օքսիդներինը՝ 99%-ով՝ համեմատած սովորական մազութի օգտագործման հետ:
Լցանավը հագեցած է «ինտելեկտուալ» հարթակով, որն օպտիմալացնում է հեղուկ բեռների կառավարումը, մեքենայական բաժանմունքի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը, ինչը զգալիորեն բարձրացնում է նավի տնտեսողունակությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը:
Նավը կառուցվել է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի՝ Դալյանի ստորաբաժանման կողմից: Այն սպասարկելու է Մերձավոր Արևելք - Հեռավոր Արևելք երթուղին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից