Թրամփի վարչակազմը հետ է կանչում Բայդենի օրոք նշանակված դեսպաններին, նաեւ՝ Հայաստանի
Պետդեպարտամենտում աշխատող երկու պաշտոնյաներ, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են AP-ին, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Լրատվական գործակալությունը նշում է, որ այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով հայտնի իր քաղաքական առաջնահերթություններին։
AP-ի աղբյուրները հայնտել են նաև, որ այս դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ, եթե նման ցանկություն հայտնեն։
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել նորությունը՝ ասելով միայն, որ ցանկացած վարչակազմի դեպքում փոփոխությունները նորմալ գործընթացի մաս են կազմում։ Պետդեպից նշել են, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է, հետևաբար նախագահն իրավունք ունի վստահ լինելու, որ տվյալ երկրներում ունի անհատների, ովքեր առաջ են տանում «Ամերիկան առաջինը» քաղաքականության օրակարգը»։
Դիվանագետների ամենամեծաթիվ փոփոխությունները լինելու են Աֆրիկայում, մասնավորապես հետևյալ երկրներում՝ Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ'Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա։
Ասիայում դիվանագիտական փոփոխություններ տեղի կունենան վեց երկրում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ։
Associated Press-ի տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում փոփոխություններ են լինելու Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում և Սլովակիայում, Մերձավոր Արևելքում՝ Ալժիրում և Եգիպտոսում։
Փոփոխություններ կլինեն նաև Նեպալում, Շրի Լանկայում, Գվատեմալայում և Սուրինամում։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է։
Մինչ Հայաստան ժամանելը դեսպան Քվինը (2020-2022թթ.) եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից