Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկանց զոհվելու համար.Պուտին
Ուղիղ գծի ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել են Դոնալդ Թրամփի խաղաղ ծրագրի մասին՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ։
Ամերիկյան NBC News հեռուստաալիքի թղթակից Քիր Բրենան-Սիմոնսը հարցրել է. «Արդյո՞ք դուք ձեզ պատասխանատու կհամարեք ռուսաստանցիների եւ ուկրաինացիների մահվան համար 2026թ., եթե մերժեք Թրամփի խաղաղության ծրագիրը»։
«Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկանց զոհվելու համար, որովհետեւ մենք չենք սկսել այս պատերազմը։ Այն սկսվել է Ուկրաինայում հակասահմանադրական զինված հեղաշրջումից հետո»,- ի պատասխան ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ նա բարձր է գնահատում Թրամփի խաղաղ նախաձեռնությունները եւ «գրեթե համաձայնել է» նրա առաջարկների հետ Ալյասկայի գագաթաժողովի ժամանակ, թեեւ դա ենթադրում է «ոչ հեշտ լուծումներ»։
Նախագահը կրկնել է իր նախկին հայտարարությունը, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների եւ պատերազմն ավարտելու խաղաղ միջոցներով։
«Գնդակը լիովին եւ ամբողջովին մեր ընդդմախոսների, այսպես ասենք, եւ, առաջին հերթին, Կիեւի ռեժիմի պարագլուխների ու նրանց՝ սույն պարագայում եւ ամենից առաջ եվրոպական հովանավորների կողմում է»,- ասել է Պուտինը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում