Յուրաքանչյուր ելույթ և յուրաքանչյուր փորձառություն ինձ դարձրել են ավելի ուժեղ ու վստահ. Ալբերտ Արմենակյան
Մանկական Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ալբերտ Արմենակյանն ինստագրամյան իր էջում գրել է «2025 թվականն ինձ համար անմոռանալի էր։
Այն լի էր աճով, քրտնաջան աշխատանքով և պահերով, որոնք ընդմիշտ կմնան իմ հիշողության մեջ։ Ես մեծ պատիվ ունեցա ներկայացնելու Հայաստանը չորս տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում և իհարկե, Եվրատեսիլում․ մի բան, որի մասին ժամանակին միայն երազում էի։
Հետ նայելով՝ ավելի լավ եմ գիտակցում, թե որքան գեղեցիկ և կարևոր տարի էր: Յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր բեմ և յուրաքանչյուր փորձառություն ինձ դարձրել են ավելի ուժեղ ու վստահ։ Այս ընթացքում ես նաև ձեռք բերեցի նոր ընկերներ տարբեր երկրներից, ինչը այս տարին դարձրեց էլ ավելի արժեքավոր։
Ես հասա նշանակալի հաջողությունների, շատ բան սովորեցի և ինձ ապացուցեցի, որ նվիրվածությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ միշտ իրենց արդյունքն են տալիս։ Խորապես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ այս տարին բերեց իմ կյանք»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից